Մինչև տարվա վերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Էդուարդ Աղաջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ մինչև տարվա վերջ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
«Ճիշտ է, հայկական կողմը ստացել է այդ առաջարկները, որոնք ըստ էության արձագանքն են հայկական կողմի առաջարկների։ Այսինքն՝ կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների կամ փաստաթղթի։ Սրանք ոչ հրապարակման ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, չեմ կարող բարձրաձայնել ու հրապարակել դրանք։
Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը մինչև տարվա վերջ, ապա չեմ կարող բացառել»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում