«Հանգիստ, հանգիստ». Սուրեն Պապիկյանի թիկնապահները հրեցին հարց տվող լրագրողին

Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նախարարը ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո, սակայն, որևէ հարցի չպատասխանեց։

«Սա մի հատ բացեք գնանք աշխատենք, հա՞, սա ի՞նչ է, պատնե՞շ է»,- իր աշխատասենյակից դուրս գալով՝ դիմելով աշխատասենյակի մոտ սպասող լրագրողներին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Այնուամենայնիվ, լրագրողները Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, որ 50 հայկական դիրքի կորստի մասին են խոսում, ի՞նչ կարող է ասել, ինչից հետո նրա թիկնապահներից մեկը հրեց հարց հնչեցնող լրագրողին։

«Հանգիստ հանգիստ»,- դիմելով թիկնապահներին՝ ասաց Պապիկյանը և ընդգծեց, որ լրագրողի բարձրացրած հարցին ԳՇ պետը պատասխանել է։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցը՝ թե զոհերի ու անհետ կորածների թիվը վերջնական ե՞րբ կհրապարակվի, մնաց անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930