«Սա ընդամենը հայաթափման քաղաքականություն է, այս գիտակցությունը կա՞». Շաքե Իսայան

«Մենք համակարգային լուծմամբ պետք է առաջնորդվենք: Իսկ սա ընդամենը հայաթափման քաղաքականություն է, այս գիտակցությունը կա՞, թե՞ չկա: Որովհետև, եթե Արցախում չկան հայեր, չկա ինքնորոշման իրավունք»,- ասաց  ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:

Միևնույն ժամանակ նախկին պատգամավորը ցավ հայտնեց, որ չենք կարողացել այնպես անել, որ հարցը մտնի միջազգային օրակարգ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս