«ՄԱԿ-ի ԱԽ-ում աշխատանքները կշարունակենք». Միրզոյան
«Մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել խորհրդի հատուկ նիստ, որտեղ նախ ես եմ հանդես եկել ելույթով, ապա մյուս անդամ երկրներն ու կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել»,- այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը, հավելելով՝ քանի որ քննարկումը փակ ռեժիմով է ընթացել, ինքն իրեն իրավունք չի վերապահում մանրամասներ հայտնել․
«Կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ։ Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակհայտ էր, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից ինչ է խախտվել, այդ թվում՝ ում կողմից ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել, և ինչպիսի պարտավորություններ կան, որոնք պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։ Կարծում եմ՝ միջազգային դիրքորոշումը, վաղ թե ուշ, շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու»։
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Միրզոյանից հետաքրքրվեց, թե ՄԱԿ-ի ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում: ԱԳ նախարարը նախ հայտնեց մամուլում արդեն տարածված տեղեկությունը.
«Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթուղթ էր շրջանառվում, ցավոք, փաստաթուղթն ընդունել հնարավոր չեղավ, դա պետք է լիներ ՄԱԿ-ի ԱԽ նախագահողի հայտարարությունը, ցավոք, այն ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն՝ նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևոր հարթակ է, և մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում