«Պատերազմի վտանգը միշտ էլ կա». Սուրեն Պապիկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցեր ուղղեցին սահմանային իրավիճակի մասին։

Սակայն Պաշտպանության նախարարը հարցերին պատասխանելու փոխարեն, լրագրողներից ճանապարհ խնդրեց անցնելու համար, ընդգծելով, որ չի ուզում նրանց շրջանցել, միաժամանակ նշեց, որ Պաշտպանության նախարարությունն ամեն օր սահմանային իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածում։

Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Ժողովուրդ, պատերազմի վտանգ միշտ էլ կա»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու։

Այս երկու նախադսություններն ասելուց հետո Սուրեն Պապիկյանը շտապեց վերելակ մտնել, նրա հետևից էլ վերելակ մտան անվտանգության աշխատակիցները, սակայն վերելակը տեղից չշարժվեց։ Լրագրողներն անվտանգության աշխատակիցներին զգուշացրեցին, որ իրենք շատ են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, վերելակի դռները չեն փակվի, պետք է մի քանիսը դուրս գան։ Երկու հոգի վերելակից դուրս եկան՝ դռները կրկին չփակվեցին, ստիպված բոլորը  դուրս եկան։ Միջադեպը նույնիսկ Սուրեն Պապիկյանի ծիծաղն առաջացրեց, ստացվում է՝ անվտանգության աշխատողները նրան ուզում էին «փրկել» լրագրողներից, բայց վերելակի պատճառով կրկին դուրս բերեցին լրագրողների մոտ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս