«Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, Լաչինի ճանապարհը․ հիմա լոլոներ եք կարդում, թե՝ գնացեք ռուսներից պահանջե՞ք»․ Արծվիկ Մինասյան

«Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել, իր պարտականությունն անընդհատ բարդել Ռուսաստանի Դաշնության վրա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուն, ապա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պարզաբանմանը, թե նոյեմբերի 9-ին հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունն է նշված հատվածի պատասխանատուն։

«Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որ սկզբում ամոթով, բայց հետո հպարտությամբ էիք հիշատակում․․․ Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն՝ լինել Արցախի երաշխավորը, հիմա եկել եք այստեղ լոլոներ եք կարդում, թե՝ գնացեք ռուսներից պահանջե՞ք, ռուսներից էլ պետք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դո՛ւք եք, Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին։

Հիմա արտաքին հետախուզական ծառայություն եք ստեղծում, ՊՊԾ-ն եք հանում տանում, սուլթանական իշխանական համակարգ եք սարքում մեկ անձի շուրջ, դա ոչ մի ձևով չի կարող փարատել այն մտահոգությունը, որ այսօր Արցախը շրջափակման մեջ է․․․»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։ Հիվանդներից մեկը երեկ մահացել է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031