«Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ հրատապ որոշվել է վերացնել». Արթուր Խաչատրյանը՝ ֆինանսների փոխնախարարին

Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապ նիստ գումարելը․

«Պարոն Պողոսյան, ուզում եմ հասկանամ, այս հարցերի՝ այս ռեժիմով քննարկելու տրամաբանությունը ո՞րն է։ Եթե դրանք կարևոր հարցեր էին, պետք է երկար ժամանակ տրամադրել քննարկմանը, եթե հրատապ հարցեր էին, Կառավարությունը պետք է շուտ ներկայացներ։ Արխիվում էդ ի՞նչ թուղթ կա, որ  պետք է հենց հիմա որոշվի, որ վերացվի»։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, թե չհասկացավ՝  ինչ թղթի վերացման մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է հարցերի հրատապությանը՝ կարճ պարզաբանեց․

«Հարցերը և կարևոր են, և հրատապ, ու հրատապությունը չի նսեմացնում հարցերի կարևորությունը․․․»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 24-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային որոշման նախագիծ, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ  դրանք ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում

Արտահերթ նիստի օրակարգում ներառված է 5 հարց, որոնցից առաջինն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի և հարակից օրենքի նախագծի քննարկումն է։

Ֆինանսների փոխնախարարն այս հրատապությունը պայմանավորել էր ԱԱԾ-ում կադրային քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու, մասնագիտական ու պաշտոնական առաջմղման կանոնակարգերը զարգացնելու անհրաժեշտությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս