Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով

Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ, հայտարարել է Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունների հիմնական թեզերը

🔸Մոսկվան վերջերս Վաշինգտոնից պարզաբանումներ էր պահանջել արևմտյան մամուլում տեղ գտած արտահոսքի վերաբերյալ՝ Ուկրաինային ֆինանսական նոր հատկացումներ, սպառազինություն, հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ: Դեռ պատասխան չկա:

🔸Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լռության մեջ են աշխատում, դա նորմալ պրակտիկա է։ Իսկ ԿՀՎ ղեկավարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը այդ ծառայությունների աշխատանքի մի մասն է։

🔸Մեծ Բրիտանիան առավել բացասական դեր է խաղում ուկրաինական հակամարտությունում և խոչընդոտում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։

🔸Մոսկվան Իրանին և ԿԺԴՀ-ին «վատ շրջապատ» չի համարում, իսկ Արևմուտքի ճնշումը միայն նպաստել է երկու երկրների հետ Ռուսաստանի կապերի ամրապնդմանը: Այս պետությունները հռչակվել են «վտարանդի» նրանց կողմից, ովքեր իրենց հաղթող էին համարում «սառը պատերազմում»։

🔸Ռուսաստանը հանդես է գալիս ԱԻ-ի կիրառման միջազգային կանոնների, այդ թվում՝ ռազմական ոլորտում դրա կիրառման օգտին և մասնակցում է այդ տեխնոլոգիայի կարգավորման միջազգային մեխանիզմների ստեղծմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31