Գյումրու Երկաթգծի տեխնիկումում տեղակայված 34/36 տեղամասում քիչ առաջ վեճ է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ու հանձնաժողովականների միջև:
«Սիրելի ընկերներ, երբեմն չես զգում ընտրյալիդ կողմից ճիշտ վերաբերմունքը, բայց իրեն ուղղակի թողնելն ու փախչելը թվում է շատ դժվար… Իմ նոր երգը՝ միայն ձեզ համար»,-գրել է Իվետա Մուկուչյանը:
Ավանի Թումանյան փողոցի 13/2 շենքի դիմաց կանգնած ավտոբուսում ցուցակներով ընտրակաշառք են բաժանում: Ավտոբուսին մոտեցող հերթական կինը լրագրողներին ասում է, որ ընտրացուցակները «բոլորի մոտ են, ի մի են բերվում, որ տանեն…»:
Երևանի թիվ 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել:
«Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»:
Հանձնաժողովի անդամը փորձել է տվյալներ իմանալ, պարզվել է, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել է անձնագիրը ստուգելու, երիտասարդը այն խլել է նրա ձեռքից և փախել: Հանձնաժողովի նախագահը «չի հասել» նրա հետևից:
Շատ ցավալի է, որ հայերն իրենց արվեստագետներին կենդանության օրոք չեն գնահատում: Հայաստանում ընդունված է, որ 40 տարեկան արվեստագետին կոչում են «երիտասարդ նկարիչ», «երիտասարդ երգահան»: Այս չափանիշով «Rhapsody in Blue»-ի հեղինակ` 26-ամյա Զորջ Գերշվինը պետք է համարվեր սկսնակ երգահան:
Ավարտվեց Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը: Անցած 10 օրերի ընթացքում Վոնգ Կար-Վայի գլխավորած ժյուրին դիտում էր մրցութային ծրագրում ընդգրկված 19 ֆիլմերը:
Հրանտ Բագրատյանի աշխատանքի, կենցաղի և նախընտրական քարոզարշավի ուշագրավ, նաև անհայտ անկյունները ներկայացնում է Հովհաննես Մովսիսյանը:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն են դիմում արդեն ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից, այլև նրանք, ովքեր գումար են վերցրել Սերժ Սարգսյանին ընտրելու նախապայմանով:
12-ամյա տղան արտասուքն աչքերին հիշում է, թե ինչպես էր մի օր դպրոց գնացել. Չափերով մեծ ու զինվորական «բատինկայով» էր գնացել, ու թե ինչպես են երեխաները նրան ծաղրել ու մատնացույց արել, թե բատինկայով ես դասի եկել…
Այսօր` կեսօրին, ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակն ահազանգ է ստացել, որ Գյումրու թաղամասերից մեկում ընտրակաշառք են բաժանում, և որ գործընթացը վերահսկվում է հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից, ում անունը, հայտնի պատճառներով, չենք հրապարակում: Կայքի լրագրողը զանգահարել է դպրոցի տնօրենին՝ պարզելու թե արդյո՞ք դպրոցում ցուցակագրում է տեղի ունենում, եւ ճի՞շտ է արդյոք, որ գործընթացում ներգրավված են դպրոցի ուսուցիչները, […]
ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:
Հարավկորեացի ռեփեր PSY-ի «Gangnam Style» գերհայտնի հիթը, որը դարձավ youtube կայքի ամենադիտված տեսահոլովակը, անշուշտ, ծանոթ է բոլորին և տարածված է նաև մի քանի տարբերակներով:
ՆԱՍԱ-ի մասնագետները նոր տվյալների հիման վրա ճշգրտել են ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա ընկած երկնաքարի չափերը և եկել են այն եզրակացության, որ օբյեկտը շատ ավելի մեծ չափեր է ունեցել, իսկ դրանից առաջացած պայթյունը` շատ ավելի հզոր` 0,5 մեգատոննա, ինչը 30 անգամ գերազանցում է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությանը:
YouTube-ում հայտնվել է ականատեսների կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե կրկեսային ներկայացման ժամանակ առյուծները ինչպես են փորձում հոշոտել վարժեցնողին։
Զավեշտալի դեպքերն ԱՄՆ նախագահական նստավայրում` Սպիտակ տանը, եզակի երևույթ չեն: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել մանկահասակ մի տղա, ով իր հոր` ամերիկյան սպա Քլինթոն Ռոմեշայի հետ, հրավիրվել էր Սպիտակ տուն` նախագահ Օբամայի կողմից Պատվո շքանշան ստանալու համար:
Օրեր շարունակ երգչուհին իր համացանցային էջերի միջոցով տեղեկացնում էր, թե ինչ անականկալ է պատրաստում իր երկրպագուների համար:
«Շախմատը մոտիկ է երաժշտությանը։ Լավագույնն արդեն հորինված է, լավագույնն արդեն նվագել են։ Բայց միշտ լինում է մեկը, ով ծնվում է և ամեն ինչ փոխում»։
Ֆիլմն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտի մասին է, որն ավարտվեց Օսմանյան կայսրության զորքերի պարտությամբ:
Մեկը տնեցիների հետ հոգեհանգստի արարողության էր մասնակցում, մյուսը` շանն էր տարել այգի` ման տալու: Այս խաղաղ անցուդարձին զուգահեռ երկու հոգի էլ պատրաստվում էին խախտել երեկոյի անդորրը:
Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին: Առաջին հայացքից […]
Հայկական «Լուռ երկխոսություն» կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ տեղին:
«Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամներն ու մի շարք երևանցիներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա գտնվող ԱՕԿՍ-ի շենքի առջև:
«Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն։ Արդեն հստակ երևում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից…»։
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից հանել գույքի կալանքը:
2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին:
Բեյոնսեն տեսնելով ինձ` ուրախացավ և հրավիրեց պարելու մեկ ուրիշ միջոցառման ժամանակ։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է և չափազանց հաճելի անձնավորություն է։
Ականատեսը նկարագրել է, թե ինչպիսի խուճապ է ստեղծվել այդ պահին օդանավում, երբ տեսել են ուշագնաց տղամարդուն:
«Ես Շիրակի մարզում միշտ սատարում ունեցել եմ և հուսով եմ, որ կունենամ նաեւ այս անգամ»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե վստա՞հ եք, որ Շիրակի մարզում հաղթելու եք: