ՀՀ-ում 15 տարի կեղծվել են վիճակագրական տվյալները (տեսանյութ)

Այսօր Գյումրիում էր ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: ՀՀ նախկին վարչապետը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ շուտով Գյումրիում կբացվի «Ազատություն» կուսակցության մարզային գրասենյակը: Վերջինս խոսել է անվերահսկելի մակարդակի հասնող արտագաղթի մասին՝ ներկայացնելով իր դիտարկումները. մասնավորապես արտագաղթի մեծ թիվը կապված է տնտեսության անկումային վիճակի հետ: ՀՀ նախկին վարչապետը խոսել է նաև Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների մասին՝ նշելով, որ եթե այդ տվյալները իրականություն լինեին, մենք չէինք ունենա այն սոցիալ-տնտեսական վիճակն, ինչ ունենք այսօր, իսկ հրապարակված 7,2 տոկոս տնտեսական աճը իրականությանը չի համապատասխանում, ուստի Հրանտ Բագրատյանը օրերս կհրատարակի Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-բրոշյուրներ, որտեղ կներկայացնի իր վերլուծությունները և թվերով ու փաստերով կապացուցի, որ կառավարությունը և Ազգային վիճակագրական ծառայությունը հանրությանը մատուցել են իրականությանը չհամապատասխանող թվեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031