Ինչպես են «օրենքով գողերը» ծեծում միմյանց վրացական բանտում (տեսանյութ)

Ուկրաինայի իշխանությունները նախօրեին թույլ չեն տվել երկիր մուտք գործել 42-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Վիբլիանիին, որը հանցագործ աշխարհում ավելի շատ հայտնի է որպես Գիգա Մեկաչքանի։ Նա ստիպված է եղել  Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից մեկնել Թուրքիա։

Այս մասին գրում է http://www.primecrime.ru կայքը՝ նշելով, որ իրենց տեղեկություններով Վիբլիանին Կիև էր ժամանել Թբիլիսիից։ Այնտեղ նա 16 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել Վրաստանի նոր կառավարության հայտարարած համաներման արդյունքում։ Վիլբիանիի մուտքի փաստաթղթերի համաձայն՝ մինչև Կիև մեկնելը նա ողջ ժամանակ գտնվել է Վրաստանի տարածքում։

Primecrime.ru-ն գրում է, որ Թբիլիսիի 7-րդ մեկուսարանում գտնվելու ժամանակ Վիբլիանին ակտիվ մասնակցություն է ունեցել անցանկալի «օրենքով գողերի» հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և նրանց նվաստացնելու գործում, ինչի արդյունքում այդ հեղինակությունների տիտղոսը համարվել է ուժը կորցրած։

Մասնավորապես, Վիբլիանին բանտախցում կոնֆլիկտ է ունեցել «օրենքով գող» Գիյա Քարթվելաշվիլիի հետ և Ռեզոյի, Վաթիայի ու Ալեկոյի հետ միասին ծեծի ենթարկել նրան։

Ինչպես գրում է Primecrime.ru-ն, չար լեզուներն ասում են, որ այդ ամենն արվում էր ոչ առանց բանտի ղեկավարության գիտության, որը դիտավորյալ նույն խցում էր տեղավորում միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված քրեական հեղինակություններին։

Մի շարք «օրենքով գողերի» կարծիքով, Վիբլիանիի և նրա ընկերների գործողությունները զոհերի նկատմամբ ոչ միշտ են ադեկվատ և արդարացվածեղել։ Primecrime.ru-ի տեղեկություններով, Վիբլիանիի նախկին գործընկերներից մեկը այդ ամենի կապակցությամբ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը՝ անհարմար հարցեր ուղղելու և կորսված արդարությունը վերականգնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031