Հինգ տարի անց աշխարհը կարող են նվաճել սմարթֆոններտը, որոնք փոխում են իրենց ձևը (տեսանյութ)

Կանադացի հետազոտողները մշակել են նոր սմարթֆոն. այն կոչվում է MorePhone, որը կարող է փոխել իր ձևը՝ զանգի կամ տեքստային հաղորդագրության ազգանշաններից կախված: Հեռախոսը տարբերվում է սովորական սմարթֆոններից: Այն կազմված է բարակ ճկուն էկրանից, որը պատրաստված է էլեկտրոնային թղթի տեխնոլոգիայով: newsru.com-ի փոխանցմամբ՝ այն մշակել է բրիտանական Plastic Logic ընկերությունը:

Հեռախոսի էկրանի տակ գտնվում է հիշողության խառնուրդի մանրվածքը: Սարքը կարող է թեքվել թե որպես անբողջական միավոր, և թե միայն անկյունները:

MorePhone-ը մշակել է դոկտոր Ռոել Վերտեգալլը՝ իր երկու ուսանողների հետ միասին:  MorePhone-ի մշակողները վստահ են, որ ապագան ճկուն բջջային հեռախոսներինն է, որոնք շուկայում կհայտնվեն արդեն 5-10 տարի հետո:

Նշենք, նմանատիպ ճկուն հեռախոսների մասին հայտնել են ինչպես Samsung-ը, այնպես էլ LG-ն: Վերջինս ճկուն էկրանով բջջային հեռախոս պատրաստվում է թողարկել մինչև այս տարվա վերջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս