3-րդ գյուղում խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների քարոզչական ակցիան (տեսանյութ)
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր Երևանի Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) Հանրապետական կուսակցության Աջափնյակի երիտասարդ անդամները խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների քարոզչական ակցիան: Այդ ժամանակ 3-րդ գյուղում է եղել նաեւ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը:
Ոստիկանները ՀԱԿ ակտիվիստներից պահանջել են հետաձգել քարոզարշավը մի որոշ ժամանակ մինչեւ Տարոն Մարգարյանը կհեռանա 3-րդ գյուղից: Սակայն ՀԱԿ-ականները շարունակել են քարոզարշավը «Լեւոն, նախագահ» կոչերով:
Այս կոչերը լսելով, ըստ ակցիայի մասնակիցների, ՀՀԿ-ական երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել առաջին նախագահի հասցեին: Ի դեպ, ՀԱԿ ակտիվիստների այս ակցիային Սիլիկյան թաղամասում իր ծառայողական մեքենայի պատուհանից հետեւել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: