Ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների հետ կապված իրենց գնահատականն ու կարծիքն են հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գյումրիի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը «Ցայգ» հեռուստաընկերության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխվել Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով իրենց մոտ տեղափոխված Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:
Ականատեսները պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կեսօրին կրակոցներ են հնչել Գյումրիում, ինչ հետևանքով հիվանդանոցում մահացել է Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն:
Բնակչի ու Վահանգն Խաչատրյանի զրույցին միացավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով խնդրեց դադարեցնել զրույցն ու չխանգարել Վլադիմիր Կարապետյանի ելույթին:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Մուրիլո Պիտոլը ցուցադրում է ֆուտբոլային մի քանի անհավանական ու անկրկնելի հնարքներ։
Fujitsu ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս թղթի էջին ինտերակտիվության տարրեր հաղորդել՝ դրա վրա տպագրված տեքստով, գրում է Diglnfo TV-ն:
Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը ներկայացրել է նաև Ոստիկանության օրվան նվիրված տեսահոլովակ:
Այսօր երեկոյան երիտասարդ ակտիվիստները ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ձեռքերին պահած ունեին թղթից պատրաստված դագաղ` մեջը գլանակաձև փաթաթված թուղթ, որի վրա գրված էր «կեղծ երդում»:
Համացանցում է երգչուհի Լեյլա Սարիբեկյանի «Ես եմ» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրվել է Կոմիտասի խոսքերի հիման վրա, տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, իսկ տեսահոլովակում պարում է Վիկտորյա Անանյանը:
Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշել է, որ տեսահոլովակը արտիստների կողմից իրենց երկրպագուներին նվեր է մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում կառչում է գնացքի վագոնի հետնամասից և «ուղևորվում»՝ դեպի հաջորդ կայարան:
Պարտքեր կուտակելուց առաջ պետք է մտածել նաև հետագայում դրանք մարելու մասին: Ակումբային զվարճանքների սիրահար երիտասարդը մտածել էր, բայց, ինչպես ասում են, ունքը շինելու տեղը աչքն էլ հետն էր հանել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական նստավայրում` Սպիտակ տանը, հաճախ են տեղի ունենում արտասովոր և պաշտոնական, ստանդարտ արարողակարգերի հետ ուղղակի հակասության մեջ մտնող, զուտ մարդկային միջադեպեր:
Համացանցում հաճախ կարելի է հանդիպել զավեշտալի տեսանյութերի, որտեղ վիճում են տարբեր մարդիկ` տարբեր հարցերի շուրջ: Այս անգամ վեճի են բռնվում բնապահպան ակտիվիստուհին և, այսպես ասած, գլամուրային մի աղջիկ` իր շքեղ ավտոմեքենայով:
Մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք և ձերբակալել վարորդներին։
Երիտասարդն իր մեքենան ուղղում է մարդկանց ամբոխի վրա և վրաերթի է ենթարկում մի կնոջ և մի տղամարդու, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
Մայիսի 18-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 7-րդ անգամ, այս տարի «Տաշիր 2013»-ի հատուկ հյուրը կլինի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը
Հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը սենսացիոն հարցազրույց է տվել «Փոփ հանրագիտարանին»:
Այս ընկերության մշակած ներկաքողարկման նոր դիզայնը ներկայումս օգտագործվում է համայն աշխարհում, ընդ որում, ինչպես անմիջականորեն զինվորականների կողմից, այնպես էլ ավելի քան երեք հազար կործանիչներին ու զրահատեխնիկային քիչ նկատելիություն հաղորդելու համար:
Նոր գրատախտակին մոտենալու կարիք չկա, այն հնարավոր կլինի կառավարել ձայնով ու ժեստերով: Այս նախագիծը պատկանում է նորաստեղծ Lionsharp ընկերության անդամներին, ովքեր նախագծել են այն ու ներկայացրել Microsoft ինովացիոն կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
Վենեսուելայում նկարահանել են մի մուլտֆիլմ, որում երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսն ընկնում է դրախտ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է:
Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:
Մարտի 25-ի կեսօրին Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում «օղակ օպերացիա» իրականացրեցին, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայությանը սպասարկող մեքենան ստիպողաբար տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Առանց որեւէ հիմնավորման, 2 օր մեքենան պահվեց ճանապարհային ոստիկանությունում, միայն նշվեց , թե մեքենայի վարորդը՝ ԳԱԼԱ-ի աշխատակից Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել եւ քանի որ փաստաթղթերը չի […]
10 օպերատորների՝ Արցախյան հերոսամարտից անմահացրած կադրերի արդյունքում ծնվեց ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի «Միացում» վավերագրական ֆիլմը:
Շիրակի մարզ գործուղվեց հերթական գեներալը՝ այս անգամ Ազգային անվտանգության ծառայությունից: Աշոտ Գիզիրյանի գործունեության համառոտ բնութագիրը եւ այն, թե ինչ կարող է փոխել Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում, «Արխիվի մեկ օրը» հաղորդման դիտակետում է:
Երգիչ Գուժն այսօր իր երկրպագուների դատին է ներկայացրել իր անհատական առաջին «Forever» երգի տեսահոլովակը:
Այսօր կեսօրին Գյումրի քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհ փողոցում՝« Նանե» հոթելի մոտակայքում, շուրջ 20 րոպե Գյումրու ՃՈ աշխատակիցներն իրականացնում էին « օղակ» օպերացիա: