Անաստասիա Վոլոչկովան մանկական հեքիաթը վերածել է էրոտիկ շոուի (լուսանկարներ, տեսանյութ)

Մանկական հետքաթներն Անաստասիա Վոլոչկովայի կատարմամբ դիտելուց հետո՝ ծնողները հասկացել են, որ այն երեխաներին ցույց տալ պետք չէր: Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, ծնողների զայրույթը հարուցել է այն, որ բալետի ռուս պարուհի Վոլոչկովան լողազգեստով էրոտիկ շոու է կազմակերպել պարողների մասնակցությամբ:

«Վոլոչկովան, իհարկե, գեղեցիկ և պլաստիկ ձևով է շարժումներ անում, սակայն նա չի թաքցնում, որ ձգտել է, որքան հնարավոր է՝ էրոտիկ տեսք ունենալ: Նրա խոսքերով՝ հենց դրանով էլ կարելի է երեխաներին ներգրավել նման միջոցառումներում»,- մեղադրում են բալետի պարուհուն:

Ինքը՝ Վոլոչկովան նման ելույթներում ոչ մի վատ բան չի տեսնում. «Ինձ դուր է գալիս երեխաներին ինչ-որ ավելի բարձր բանի մեջ ներգրավելը: Ես վառ կին եմ և, կարծում եմ՝ կարիք չկա դա թաքցնել ոչ մեծերից, ոչ էլ փոքրերից»:

Volochkova01

Volochkova

 

Տեսանյութեր

Լրահոս