Արտգործնախարարը քնել էր նախագահի ելույթի ժամանակ (տեսանյութ)

Չեխիայում իսկական քաղաքական սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Վեստի» լրատվականը: «Երկրի արտաքին գործերի նախարարը` կոմս Կառել Շվարցենբերգը, քնել է խորհրդարանում` նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ»,- գրում է «Վեստին»:

Իսկ իր ելույթում Չեխիայի նախագահը խոսում էր բավական կարևոր հարցերից` Չեխիայի արտաքին քաղաքականության խնդիրներից և նպատակներից, սակայն արտգործնախարարը քնել էր նախագահի թիկունքում, և այդ պատճառով էլ բաց թողեց քննադատությունն իր հասցեին` նոր դեսպանների նշանակման կապակցությամբ:

«Երբ Զեմանը շրջվել է և տեսել է քնած արտգործնախարարին, դահլիճում ոմանք սկսել են ծիծաղել, իսկ Շվարցենբերգի գլխավորած ընդդիմադիր ուժի անդամները, որպես բողոքի նշան, լքել են խորհրդարանի դահլիճը»,- նշում է «Վեստին»:

Տեսանյութեր

Լրահոս