Իտալական կրքեր. Icona Vulcano սուպերմեքենան (տեսանյութ)

Իտալացի ավտոարտադրողները վերջապես հանել են գաղտնիության շղարշը իրենց կողմից նախագծված 950 ձիաուժ հզորությամբ նոր սուպերմեքենան՝ Icona Vulcano-ն (թարգմանաբար՝ կրքերի հրաբուխ)։ Այն ցուցադրվել է օրեր առաջ՝ Շանհայի ավտոսալոնում։

Այս գլուխգործոցը իտալական Stile Bertone ատելիեի և ֆրանսիացի դիզայներ Սամուել Շյուֆֆարի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Վերջինս նախկինում համագործակցել է այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Nissan-ը, Jaguar-ը և Land Rover-ը։

Աշխատանքները մեկնարկել են իտալական Թուրին քաղաքում, իսկ աշխատանքի հիմնական մասը շարունակվել է Շանհայում։ Նախատեսվում է, որ մեքենայի արտադրությունը կկազմակերպվի Իտալիայում։

Սուպերմեքենան նախագծված է ժամանակակից «դասական» մոտեցումներին համահունչ՝ թափքի համար օգտագործելով թեթև կոմոզիտային նյութեր և ալյումին՝ անվեհեծերի համար։ Իր չափսերով՝ մեքենան չի գերազանցում Audi R8-ին։

icona-vulcano1 icona-vulcano2

Շարժիչի նախագծումը արտադրողները այլ ընկերության չեն վստահել և իրենք են կատարել այդ աշխատանքը։ Սակայն աշխատանքները համակարգելու համար հրավիրվել է չարժիչի հայտնի մասնագետ Կլաուդիո Լոմբարդին, ով աշխատել է Ֆորմուլ-1-ում՝ Ferrari-ի թիմում։

12 մխոցային բենզինային շարժիչից բացի կապոտի տակ տեղ է գտել նաև էլեկտրական շարժիչը՝ ամբողջացնելով մեքենայի հիբրիդային համակարգը։ Նախագծի հեղինակներն այն անվանել են H-Turismo։ Ուժային այս համակարգը ապահովում է 950 ձիաուժ հզորություն և զարգացնել մինչև 350կմ/ժ արագություն։ 100կմ/ժ արագությանը հասնելու համար պահանջվում է ընդամենը 3 վայրկյան։

Այս պահին շրջանառվող լուրերի համաձայն՝ մեքենան կարժենա մոտ 2 միլիոն եվրո։

Տեսանյութեր

Լրահոս