Ինչով ավարտվեցին «Ինֆինիտի»-ում թմրամիջոց պահելու և կեղծ 100 դոլարանոցով գառ գնելու պատմությունները (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել: Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում, անհայտ անձը ոստիկանություն դիմած կնոջից գնել է մեկ գառ` վճարելով կեղծ 100 ԱՄՆ դոլար: Մայիսի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները, դրամանենգություն կատարելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 1971 թ. ծնված Գեորգի Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գեորգի Բ.-ն ձերբակալված էր:

Ոստիկանությունը տեսանյութով ներկայացրել է այդ և մեկ այլ դեպքի մանրամասները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031