
Գյումրիում տեղադրված նոր աղբարկղերի մի մասը գողացվել է (տեսանյութ)
Գյումրու տարբեր թաղամասերում եւ փողոցներում տեղադրված աղբարկղների կողքին այսուհետ կդրվեն նաեւ հատուկ արկղեր, որոնք նախատեսված են պլաստմասե տարաների համար: Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն, դրանք Գյումրի քաղաքին նվիրաբերել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Շուրջ 200 արկղերի մի մասն արդեն տեղադրվել է քաղաքում: Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե դրանք ինչ-որ չափով կնպաստեն Գյումրիում աղբահանության գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Մաքուր քաղաք ունենալու համար Գյումրու քաղաքապետարանն ակնկալում է նաեւ ազգաբնակչության աջակցությունը: Որոշ թաղամասերում տեղադրված նոր արկղերն անհայտ անձիք գողացել են, ինչն, ըստ Կնյազ Մանասյանի, ուղղակի հարիր չէ մեր ժողովրդին, ուստի խորհուրդ են տալիս չխոչընդոտել աղբահանության գործընթացի կազմակերպմանը: