Անկախությունը տապալած իշխանությունը սեպտեմբերի 21-ը պետք է անցկացնի լուռ. Արմեն Գրիգորյան
Բերման ենթարկելիս վատացավ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը
«Գունագեղ» միջոցառման դեմ ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման են ենթարկում. իրավիճակը լարված է
Լարված իրավիճակ. ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ տոնակատարության» դեմ բողոքող քաղաքացուն
Բողոքի ակցիա՝ Սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարության» դեմ. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի քարտուղար, պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն է:
«110 դրամը գին չէ, եթե հաշվարկ անենք իմ ծախսերը, թե որքան գումար եմ ծախսել խաղողի վրա, թե՛ բուժման, թե՛ վարելու, թե՛ փորելու, թե՛ ջրելու, իմ ծախսն անգամ չի հանում։ Կոպիտ հաշվարկով, պետք է 10 տոննա խաղող ստանամ, բայց դա իմ ծախսերը չի փակում, ես ի՞նչ պետք է անեմ։ Եթե 110 դրամով հաշվենք, կազմում է 1.100.000 դրամ, դրանից ինձ սկի 100.000 փող չի մնում, չհաշված՝ ապահովագրությանը փող ունեմ տալու, բանկերին փող ունեմ տալու, վարկ եմ վերցրել, որ կարողանամ սելիտրա առնեմ, դեղորայք առնեմ․․․ Բանկին էլ չի հետաքրքրում՝ ես իմ խաղողը հանձնե՞լ եմ, թե՞ չէ, հիմա ես ի՞նչ անեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քարակերտի բնակիչ Վռամ Ավետիսյանը։
«Իհարկե, վատ: Ուրիշ բան էր, եթե թեստը անվճար լիներ: Թեստը՝ վճարովի, պատվաստումն՝ անվճար, մի քիչ ճիշտ չի: Մարդիկ էդ ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որ մի հատ էլ ամսվա մեջ երկու անգամ թեստ հանձնեն: Գոնե դա անվճար լիներ»,- ասաց մեր զրուցակիցը:
ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը շարունակում է սահմանափակ մնալ: Չնայած լրագրողական տարբեր կազմակերպությունների, Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարություններին, լրագրողական համայնքի հանդիպում-քննարկումներին, իշխանություններին ուղղված կոչերին՝ լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի համակարգված չի դարձել, ինչպես պնդում էր Ալեն Սիմոնյանը:
Բոլորիս կյանքը սարքել ա անգույն, սև, հիմա գունագեղ միջոցառում ա անում. զոհված զինծառայողի ծնող
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ սեպտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»:
Զոհված տղաների հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ։
Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանի շահերը սպասարկող քարտեզներով առաջնորդվում:
«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում՝ գումարը վերցնում են, կամ գումարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք ապօրինի գործողություններ են ըստ իս, որևէ ձևով մինչև հիմա չեն առնչվել հայկական տրանսպորտային միջոցներին և մարդատար փոխադրամիջոցներին»,- հավելել է նա:
Այո՛, տարբեր չափերի գումարներ են ստացել ըստ պաշտոնի՝ Անկախության տոնի առթիվ. Հերիքնազ Տիգրանյան:
Այդ ճանապարհները կկառուցվեն, բայց Ադրբեջանը լարվածություններ կառաջացնի. Անդրանիկ Քոչարյան:
Ինչո՞ւ էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանի առաջ Հայաստանի դրոշը թարս դրված. պատգամավորը սպասում է ԱԽՔ-ի պարզաբանմանըL
Մեր տղաները զոհվել են հանուն Փաշինյանի ասած Խորհրդային Ադրբեջանի սահմանի՞. Անդրանիկ Քոչարյանը հարցին չպատասխանեցL
«Թե՞ ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին: Իհարկե, լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքն այդ տեսանկյունից ուներ զրո արժեք: Միջազգային իրավունքի ցանկացած, տարրական գիտելիքներ ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը: Հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել: Ինչո՞ւ չենք ունեցել, որովհետև չէինք էլ կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով»,- ասաց իրավաբան-պատգամավորը:
«Մի քանի շաբաթ առաջ ելույթներիցս մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի՝ բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են: Իհարկե, իշխող խմբակցության կողմից ընդհուպ դիտարկվեց, որ ես անմեղության կանխավարկած եմ խախտում: Եթե նույնիսկ խախտում եմ, ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այն աստիճան ակնհայտ են, որ այլ որակում տալ հնարավոր չէ»:
«Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք մեր համակիրների, թիմակիցների ու աջակիցների հետ, որին պարբերաբար մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումը դիտարկեք այդ շրջանակներում։ Այո՛, մենք գնահատում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնում են վտանգներ, և այդ թեմայով մենք ունեցել ենք քննարկումներ, պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները, նաև լսելու մեր համակիրների, աջակիցների տեսակետները՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել:
Երբ են փրկելու ամեն օր Փաշինյանի կողմից հանձնվող երկիրը. Հայկ Մամիջանյանը պարզաբանում է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ 168.am-ի խնդրանքով անդրադարձավ իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու հայտնվելը պայմանավորված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք։
Եթե ազգընտիրները կարծում են՝ թշնամի Ադրբեջանի հետ ունենք զրո խնդիր, ապա ես ցավում եմ՝ նրանց հետ նույն դահլիճում նստելու համար. Հայկ Մամիջանյան:
ՔՊ շրջանակներից Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն հայտնելը զավեշտ էր. Աննա Մկրտչյան:
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահի դեմ իշխանության սանձազերծած քարոզչությանը, ըստ որի՝ Երրորդ նախագահն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո մեկնել է Բադեն Բադեն:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Տեսլականի ձևավորում չկա, դրան համարժեք գործողություններ չկան: Մենք որևէ երաշխիք չունենք, որ վաղն էլ այլ ճանապարհների հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Գիտեք, որ Ադրբեջանը բազմիցս հնչեցրել է իր նկրտումները հայկական գյուղերի վերաբերյալ, և մենք չգիտենք, թե այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն է կառավարության ղեկավարը, ինչպիսի ռիսկայնությամբ կընթանան այդ գործընթացները: Եվ, ի վերջո, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր փոխըմբռնմամբ հանձնում էր Սանասարի և Կովսականի հատվածները, ինքը լավ գիտեր, որ այդ ճանապարհին մենք ռեալ այլընտրանք չունենք»:
Արդեն տևական ժամանակ է՝ խաղողագործները, որպես բողոքի նշան, հանրապետության տարբեր հատվածների ճանապարհներն են փակում, դիմում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ահազանգ են հնչեցնում՝ բողոքելով մթերումների դեմ: Կառավարությունը, սակայն, խնդրին հրատապ լուծում տալու փոխարեն, կամ ժամանակ է խնդրում գյուղացիներից, կամ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ ստիպում է բացել փակ ճանապարհները: