Հիշում ե՞ք՝ սրանք ինչ ոռնոց էին բարձրացրել, թե 800 հեկտար հող է հանձնվել. իրենք հանձնել են 800.000 հեկտար. Ավետիք Չալաբյան

«Այսօր առավոտվանից Նիկոլի տարբեր ստահակները, ֆեյքերը, զոմբիները անընդհատ ինձ գրում էին՝ գնացեք սահման պահեք. կռիվը հա՛մ սահմանում է, հա՛մ ստեղ է»,- ԱԺ առջև հայտարարեց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա համոզում հայտնեց, որ երեկվա հավաքն է օգնել, որ սահմանում կռիվը կանգնեցնեն, որովհետև դա ամբողջ աշխարհին ցույց է տվել մեր միահամուռ լինելը։

«Մարդիկ հասկացան, որ Երևանը և ամբողջ Հայաստանը պատրաստ է կռվի, չի հանձնվելու: Չենք հանձնվելու. կռվելու ենք, զոհվելու ենք, բայց մեր հողը, հայրենիքը, մեր ազատությունը, մեր պատիվը պահելու ենք:

Փաշինյանը և իր ամբողջ իշխանությունը եկել է իշխանության՝ մանիպուլյացիայի և դեմագոգիայի հաշվին: Սրանք մանիպուլյատոր-դեմագոգների կատարելագործված տեսակ են՝ իրենց համար սևը սպիտակ է, սպիտակը՝ սև: Իրենք են մտցրել սև-սպիտակը, ու լինելով հոգով սև՝ անընդհատ փորձել են իրենց սպիտակեցնել՝ բոլորին համատարած սևացնելով: Սկզբում Սերժին էին սևացնում, հետո՝ հանրապետականներին, հետո՝ եկեղեցուն, հետո՝ մտավորականներին, հետո՝ պրոֆեսորներին, հետո՝ գեներալներին. այս երկրում մարդ չմնաց, որ չսևացնեն՝ իբր իրենք մնան սպիտակ՝ հոգում սև լինելով»,- ասաց  Ավետիք Չալաբյանը:

Հանրային գործիչը անդրադարձավ նաև ԱԺ-ում այսօր իշխանական պատգամավորների պահվածքին, սակայն նշեց, որ պետք չէ վրեժխնդրությամբ լցվել նրանց հանդեպ, այլ համոզել, բացատրել  և հիմնավորել, որ առանց նրանց կլինի շատ ավելի լավ Հայաստան:

Որպես ասվածի ապացույց՝ նա հիշեցրեց. «Մեր բանակը, իրականում, 2016 թվականին, չգտնվելով սրանց ենթակայության տակ, շատ ավելի լավ կռվեց: Դուք հիշո՞ւմ եք՝ սրանք ինչ ոռնոց էին բարձրացրել, որ 800 հեկտար հող է հանձնվել, գիտե՞ք՝ իրենք ինչքան են հանձնել՝ 800.000 հեկտար: Եթե մեր բանակը ղեկավարեն ոչ թե սրանք, մեր բանակը կկարողանա վերականգնվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս