«Իրենք որոշումները կայացնում են՝ բնազդային վախի վրա հիմնվելով». Հայկ Մամիջանյանը՝ իշխանական պատգամավորների մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ ու համակիրներ այս պահին քայլերթով շարժվում են Ազգային ժողովի շենք, որտեղ քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր ևս պետք է իրականացվի հանրահավաք՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու,  նրա հրաժարականի պահանջով:

«Ինչպես և Հանրապետական կուսակցությունը խոստացել էր, մենք կանգնած ենք ցանկացած՝ իրապես ընդդիմադիր գաղափարի կողքին. կազմակերպիչները, քաղաքացիներն այսօր հայտարարել են հանրահավաք, դրան միանում ենք, բայց հարց է, թե ինչ է այսօրվա օրակարգը, կարծում եմ՝ պետք է իրենցից հարցնեք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հանրահավաքին միանալու իրենց նախաձեռնությանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այսօր ԱԺ-ում իշխող պատգամավորների «նյարդային պահվածքը», Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Իրականում այդ բոլորի դրդապատճառը նույն բանն է՝ բնազդային վախը. բնազդային վախը շատ վատ խորհրդական է, իսկ հիմա իրենք իրենց որոշումները կայացնում են՝ բնազդային վախի վրա հիմնվելով»:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ ակցիաներ էին իրականացնում Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930