Այսօր կպատմեմ՝ դուք այդ օրը ինչ նպատակներ ունեիք, ինչ կասկածելի բաներ կային. Կարին Տոնոյան

«Շատ հեշտ է թաքնվել ԱԺ պատերի հետևում, այդքան ոստիկանական պատնեշների հետևում և հոխորտալ. Ես, արդեն երրորդ օրն է՝ ասում եմ՝ ամեն օր ԱԺ առջև ենք, դուրս եկեք, դեմ առ դեմ խոսեք, լավ, ձեր մեջ մի տղամարդ չկա՞ , որ դուրս գա իմ դիմաց կանգնի,- Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց հանրային գործիչ Կարին Տոնոյանը՝ արձանագրելով,- Իրենց ամբիոններից հոխորտում են, թպրտում են, և ոչ ոք  դուրս չի գալիս ժողովրդի մոտ»:

Հանրային գործիչը, սակայն, վստահեցրեց՝ պայքարը չի դադարելու՝ որքան էլ «վայրահաչեն»:

«Թույլ չենք տալու ձեզ՝ ժողովրդին տանել արյունահեղության: Ես այսօր տարբեր եթերներով մանրակրկիտ կպատմեմ՝ դուք այդ օրը ինչ նպատակներ ունեիք, ինչ կասկածելի բաներ կային, որ դուք այդ օրը ժողովրդի ցասումը ուզում էիք տանել արյունահեղության»:

Կարին Տոնոյանը վստահեցրեց՝ թույլ չեն տալու արյուն հեղվի:

Կարդացեք նաև

Պատասխանելով ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների ցայսօր չհրապարակված անունների մասին լրագրողի հարցին և դիտարկմանը, որ նմանատիպ դրվագների ականատես ենք եղել նաև 44-օրյա պատերազմի օրերին, Կարին Տոնոյանը նշեց. «Դա ձեռագիր է, այս իշխանության ձեռագիրը՝ ժողովրդին անընդհատ խաբելով և թաքցնելով ճշմարտությունը՝ մանիպուլյացնել և խաբեության մեջ ուղղորդել այն կողմ, որ կողմ ուզում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս