Այս կողմի վրա նստածներից շատերը եղել են համայնքների խոշորացման ջատագով. Գնել Սանոսյանն՝ ընդդիմության մասին ։
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունները դրական ազդակներ են տեսնում Թուրքիայից, փորձում են խաղաղության դարաշրջան հաստատել, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի, նա պատասխանեց. «Ես նկատի ունեմ, որ, համենայնդեպս, գուցե Ռուսաստանն էլ խրախուսում է այդ գործընթացը, հետևաբար, Իրանում էլ մտահոգություն կա, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանն է: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, զոհված և անհետ կորած զինծառայողների թվով 25 ծնողներ հանդիպում են ունեցել Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ:
Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
«Իշխանությունը հիմա էլ ընդունել է Թուրքիայի ընդլայնված նախապայմանները՝ միջանցքի ձևով։ Էրդողանի վերջին շաբաթներում արած հայտարարությունները ցույց են տալիս, որ բացի նրանից, որ ՀՀ իշխանության նկատմամբ ունի ոչ արժանապատիվ վերաբերմունք, այլ նաև այս իրավիճակում մնում է իր նախապայմանների կրողը, իսկ այս իրավիճակում թուրք-հայկական որևէ գործընթաց բերելու է Հայաստանի վերջնական կորստին։ Եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի նախապայմանները, ապա աշխարհաքաղաքական քարտեզից շատ արագ կվերանա՝ որպես պետություն»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք, երկու օրվա հարց է, կլուծենք․ Վահան Քերոբյանը՝ խաղողագործներին
Ի՞նչ կանեք, եթե ճանապարհից ադրբեջանցիները Ձեզ առևանգեն. Վահան Քերոբյանը չի պատասխանում հարցին, կոչ է անում իրեն լուրջ հարցեր տալ
«Ես կարող եմ ընդհանուր խոսել, թե ինչ խնդիրներ կան ներդրումների հետ կապված։ Հայաստանում ներդրումների հետ կապված մենք ունենք խնդիր, երբ մարդիկ գալիս են ներդրումներ անելու, Կառավարության կամ բյուրակրատիայի տարբեր օղակների հետ դժվարությունների հետ են առնչվում։ Մարդիկ խնդիրներ ունեն ամենատարրականից մինչև ամենամեծ, սա հիասթափեցնում է մարդկանց»,- նշեց Զարեհ Սինանյանը։
Չեմ մոռանա. Վահագն Խաչատրյանը խաղողագործներին խոստացավ խնդիրը Փաշինյանին հասցնել
Բոլորը մոռացան, որ իրանք կպան իմ հացին. Տիգրան Արզաքանցյան
Ընդամենը մեկ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարար, մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի հրամանը, որի համաձայն՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք պատվաստումը տվյալ անձին հակացուցված է լինելու մասին:
Աշխատանքային քննարկում Սփյուռքի հանձնակատարի և Արցախի նախագահի հետ. ՈւՂԻՂ:
Խաղողը կամ չեն ընդունում կամ շատ էժան են ընդունում. բողոքի ակցիա Արարատի մարզում. ՈՒՂԻՂ:
Մեզ հաջողվել է ամբողջ Սովետական շրջանը վերականգնել. Գնել Սանոսյան:
Մենք կունենանք 77 համայնք և Երևանը՝ ընդհանուր 78. Գնել Սանոսյան:
Խոշորացման պատմության մեջ մի մարզից մեկ այլ մարզ համայնք ենք տեղափոխում. Գնել Սանոսյան:
ԱԺ տարածքային կառավարման մշտական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող մի շարք սահմանափակումների վերաբերյալ կան բազմաթիվ մտահոգություններ։
«Արձանագրել ենք, որ Հայաստանը համավարակի դեմ պայքարի ընթացքում խստորեն պահպանել է օրինականության սկզբունքը, բոլոր սահմանափակումները բխել են օրենքից, դրանք եղել են իրավաչափ, անգամ մեր երկրում կիրառված քաղաքականությունը, մշակված օրենսդրական փաթեթները մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների հետ՝ որպես մոդելային օրինակ»,- շեշտեց նա։
Աշխատանքային քննարկում Առողջապահության նախարարի և Արդարադատության փոխնախարարի հետ. ՈւՂԻՂ:
«Մահվան հաղթանակը միայն հարությամբ է լինում, ի՞նչ է արվում, որ հայ ժողովուրդը ունենա այդ հարությունը, որևէ բան արվո՞ւմ է, ի՞նչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը», ասաց դիրիժորը:
Ամիսներ շարունակ մեր թիմն ապրեց անհանգիստ, զգայուն, պատասխանատու օրեր՝ ստեղծելու համար «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը և այն արդեն իրականություն է:
«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։
«2018թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լայն զանգվածներն անվանում են թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն տեղի է ունենում, երբ սոցիալական պայմանագիրը, այսինքն՝ Սահմանադրությունը, կամ չի գործում, կամ գործում է մասամբ, կամ պարտադրված է բռնապետական ռեժիմի կողմից: Այս դեպքում հեղափոխական իշխանությունն առաջնահերթ պետք է արժեքային փոփոխություն անի, քանի որ լեգիտիմ իշխանությունն ունակ է ներդնել միավորող դրական արժեհամակարգ, որը կնպաստի առաջընթացին: Իսկ դրան զուգահեռ՝ պետք է անի սահմանադրական բարեփոխումներ, փոխեր «Կուսակցությունների մասին» և «Ընտրական» օրենսգրքերը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:
«Իրենք անգամ ուժ չունեցան տղաների հերոսականությունը ճիշտ գնահատելու, որովհետև իրենք ո՞նց պետք է մոտենան այս տղաներին գնահատեն… նրանք հերոսների կողքին չեն կարող կանգնել, որովհետև կփշրվեն, կփլվեն, ինչպես կարող է կապիտուլյանտը, կամ մարդը, ում համար պատերազմն էլ էր սուտ, ով իր զավակին տանում էր, որ այդտեղից էլ PR կորզեր, ով իր ընտանիքի անդամներին տանում էր որպեսզի պատերազմը դարձներ PR-ի գոտի»:
Ավետյանի խոսքով՝ եթե այս ամենի մեջ քաղաքական նպատակներ չեն, ապա պետք է հանրությունը տեղեկանա, որ Գեղամասար համայնքը կարող է խնդիրների առաջ կանգնել, քանի որ համայնքի 18 գյուղերն ունեն 80 կմ սահմանային հատված՝ իրենից բխող խնդիրներով:
Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ: