Պետք է խոստանանք՝ չենք պիտակավորելու ընդդիմադիր առաջնորդին, որովհետև մեր նպատակը Փաշինյան վամպիրի հեռացումն է. Նաիրա Մելիքյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը վստահեցնում է՝ հայ ժողովուրդն իրավունքի չունի ինքնասպան լինել, ուստի ստեղծված իրավիճակում պետք է ելքեր գտնի, ինչին է միտված նաև այսօր Ազգային ժողովի դիմաց ինքնաբուխ հավաքը։

«Այսօր ես վստահ եմ, որ որևէ մեկի համար հարցական չէ՝ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը մեր պետության համար աղետ է, և հայ ազգին հուսահատեցնելու փորձ է այն, թե ինքնաբուխ հավաքները սպառնում են պետությանը։ Հակառակն է՝ որ րոպեից Փաշինյանն ու իր խունտան հեռանան, մեր երկիրն այդ րոպեից կդառնա անվտանգ»,- ասաց Նաիրա Մելիքյանը։

Զոհված զիծառայողի մայրն ընդգծեց՝ սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմի հետևանքով 3 օրում  300 զոհ ենք ունեցել, ուստի ստում է իշխանությունը՝ պնդելով, թե ունենք 45 զոհ։

Հիշեցնենք, երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 105 զոհ ենք ունեցել:

«44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ունեցել ենք 100 զոհ, հիմա նույն սցենարն է գնում, ուստի, եթե այսպես շարունակվի, մենք մեր գենոֆոնդը կսպառենք։ Այս վամպիրը, որը չի կշտանում հայի արյունը ծծելուց, ամեն օր սպառնում է մեր ազգին՝ հանձնելով նաև մեր երկիրը»,- ասաց Նաիրա Մելիքյանը՝ կոչ անելով հայ ժողովրդին ոտքի կանգնել, որովհետև դա չանելու դեպքում թուրքը վաղը մտնելու է Երևան։

«Ալիևն ասել է, որ Երևանն իրենց պատմական հողն է, իսկ   նա ինչ ասում, անում է»,- ասաց Մելիքյանը՝ կոչ անելով ընդդիմությանը չվախենալ հայտարարել լիդերի անունը։

«Պետք է հնչեցվի ընդդիմադիր լիդերի անունը, իսկ մենք պետք է խոստանանք իրար՝ չենք սկսելու պիտակավորել, որովհետև մեր միակ օրակարգը Փաշինյան հրեշի հեռացումն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս