Սնունդը, հիգիենան, մազերի հարդարումը և սթրեսը բոլորը զգալի ազդեցություն ունեն մազաթափության վրա: Այս գործընթացը դադարեցնելու համար չափազանց կարևոր է ճշգրիտ պատճառը պարզելը:
Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Որքանո՞վ են գիտնականները, ձեռնարկատերերը և խոշոր ընկերությունների գործադիր տնօրենները հավանություն տալիս տեխնոլոգիայի արագ զարգացմանը, ինչպե՞ս են նրանք տեսնում մեր ապագան և ինչպե՞ս են նրանք վերաբերվում սեփական տվյալների գաղտնիությանը:
«Ճիշտն ասած, շատ էին այնտեղ բազմազավակները, դրա համար հերթականությունով չհասավ, մինչև հերթը հասավ, 7-րդ-ն էլ ծնվեց։ Հոկտեմբերի մեջ պետք է արդեն փողը փոխանցեին, թղթերը սաղ տված էր, պետք է տունն առնեին տային։ Նորմալ, մեծոտ տուն էր, մոտ 20 միլիոն դրամի չափով, բայց սեպտեմբերին պատերազմը սկսվեց, այդպես մնաց այդ տունը․․․ Այդ տունն էլ, որ պիտի տային, սնարյադը ընկել էր կողքը, վալնայից ճակատային պատը փլվել է, զալը դարձել է բալկոն»։
Չարչյանին ուզում են ուղարկել ՔԿՀ ու տեսնել՝ վատ հետևանքը կլինի՞, մարդը կընկնի՞ կոմայի մեջ. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը:
Որևէ մեկը չի իմանալու, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձման ի՞նչ վարույթներ են հարուցվել. փաստաբան
Ընդդիմադիր և նախկին պաշտոնատար անձանց հասցեին վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան
Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած քննարկման ընթացքում պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին՝ ասաց՝ որևէ մեկը չի կարծում, թե ապօրինի ծագում ունեցող գույքը չպետք է բռնագանձվի, սակայն դա նախ պետք է կատարվի օրինական ձևով:
Դատարանին խաբելու միջոցով փորձել են ստանալ խուզարկության թույլտվություն. փաստաբան
Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած քննարկման ժամանակ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հորդորեց խորհրդարանական ընդդիմությանն ուշադրություն դարձնել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) վրա, որը, իր կարծիքով, ընտրողաբար է կիրառվում:
Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խորհրդարան էին հրավիրել իրավաբանների՝ քննարկելու իրենց հուզող մի շարք օրենքներ, հրամաններ, իրավական ակտեր: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով վիրավորանքի քրեականացման մասին օրենսդրական դրույթին, ասաց, որ իրավական տեսանկյունից դժվար է չհամաձայնել, որ այստեղ կա հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ:
«Չեմ կարող մասնակցել նիստին՝ առողջական խնդիրներից ելնելով». դատարանը հրապարակեց Չարչյանի դիմումը
Մեկնարկում է Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը. ՈՒՂԻՂ
«Հենց հիմա մենք այդ տուրբուլենտ ժամանակաշրջանի միջով ենք անցնում: Այս ընթացքում մեր դիվանագիտության շնորհիվ պետք է փորձենք ցանկացած հնարավոր զարգացում ծառայեցնել ՀՀ-ին: Մասնավորապես, Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող նույնիսկ լոկալ զարգացումները պետք է դիվանագիտական խողովակներով ի շահ Հայաստանի ծառայեցնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ տեղյակ չէ, թե ԱԳՆ-ն այս պահին ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, համաձայն որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
«Նիկոլ, պողպատե մանդատից ես խոսում, արի տեղում ծանոթացի, տես ինչ է, ոնց է, ի՞նչ արդյունքի ենք հասել մենք․ մենակ էս դաշտում մի քանի միլիոնի վնաս են տվել միայն ինձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, ֆերմեր Սամվել Լալազարյանը, որը դեռ գարնանից էր ահազանգում, որ ոռոգման ջուր չեն հատկացնում, ինչի հետևանքով ամբողջ մշակաբույսերը չորանում են։
Վարչատարածքային բաժանման, համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծերը փոփոխվեցին միայն ՔՊ պատգամավորների կողմ ձայներով:
Պետք է դիտարկել քննիչների կենսաթոշակի հարցը. Հերիքնազ Տիգրանյան:
Հաստատվեց Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրըL
Կրճատված մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ չի կարելի ուռճացնել պետական համակարգը. Բաբկեն Թունյան:
Եկամտային հարկի ստացումը այսուհետ 15 օրվա փոխարեն կտևի 3 օր. Ռուստամ Բադասյան
Կարելի է ընդդիմադիրներին ընդհանրապես զրկել. Սիսակ Գաբրիելյանը՝ պարգևավճարների մասին:
Սպասվում է հաստիքների կրճատում. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման հետևանքների մասին։
Համայնքների խոշորացման այս գործընթացն առաջարկվել է ԵՄ-ի կողմից. Անուշ Բեղլոյան:
Վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի. աշխարհաքաղաքական գործոններից ելնելով՝ կարող է անընդհատ քննարկվել. Գնել Սանոսյան:
Կառավարության հերթական նիստի մեկնարկը տրվեց Հայաստանի կորոնաիրավիճակին անդրադարձով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ իրականացված 6.221 թեստավորումից 906 դրական դեպք է գրանցվել, արձանագրվել է 16 մահ: Ավանեսյանի խոսքով՝ այժմ կովիդ պացիենտների համար 18 բժշկական կազմակերպություններում հատկացված է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են 2006-ը, այլ կերպ ասած՝ մահճակալային կարողությունների 85%-ը:
Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված զեկուցվող հարցերը քննարկելուց առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանին, համաձայն որի՝ «պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել գործատուին, որպեսզի իրավունք ունենան աշխատանքի ներկայանալ: