135 զոհ ունենք, այս թիվը վերջնական չէ. Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական վերջինի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերնջանական չէ. ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: