«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի դիտարկումներով (1:0):
Դորտմունդյան «Բորուսիայի» ավագ մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրի բրեմենյան «Վերդերի» հետ խաղից հետո շռայլ կոմպլիմենտներ է ուղղել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «ՊՍԺ»-ին (1:0), «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Սևիլիային» (3:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «ԲԿՄԱ»-ին (1:0):
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ աշխատանքային այցով Վանաձորում ծանոթացավ կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական վերջին փուլի աշխատանքներին, արհեստական և բնական խոտածածկերով խաղադաշտերի իրավիճակին, ակադեմիայի շենքի հարդարման գործընթացին և բոլոր այն խնդիրներին, որոնք կապված են ֆուտբոլային նոր ենթակառուցվածքի շահագործման հետ:
Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի 10 հավակնորդներին:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին հանգիստ է հարկավոր:
«Խետաֆեի» ավագ Պեդրո Լեոնը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան և թիմի անունից ներողություն է խնդրել:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթի նկատմամբ:
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբան չի տեղափոխվի Կատալոնիա:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը համաձայնության է եկել կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:
Միջին քաշի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի մարզիչ Աբել Սանչեսը հայտարարել է, որ ղազախստանցի բռնցքամարտիկը պատրաստ է փոխել քաշային կարգը Մեյվեյզերի դեմ մենամարտելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին միչև հիմա չի սկսել վազքային վարժությունները և գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Այսպիսի վնասվածքից հետո ֆուտբոլիստը դաշտ է վերադառնում վազքային վարժությունների սկզբից 3-4 շաբաթ հետո:
Պրեմիեր լիգայի 11 տուրերում Ազարը կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ: ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իր մրցակցության մասին:
Մթնոլորտն Անգլիայի չեմպիոնների շարքերում ամեն օր ավելի է վատանում: BBC Radio 5 Live-ի հաղորդավար Գարի Ռիչարդսոնը կիսվել է տեղեկությամբ «Չելսիի» հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
«Օլլ Բլեքսի» աստղ Սոնի Բիլ Ուիլյամսն Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո երջանկացրել է պատանի երկրպագուին:
«Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, որ մյունհենցիները լի են վճռականությամբ «Արսենալից» վրեժ լուծելու՝ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղում 0:2 հաշվով կրած պարտության համար: Մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրի խաղն այս 2 թիմերի միջև տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Մյունհենում:
Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Չելսին» 1:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»: Հանդիպման դրվագներից մեկում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ոտքով հարվածել է Շկրտելի կրծքին:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Ժոզե Մոուրինիոյի հեռացման դեպքում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակի մեջ է մտնում նաև Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Տաբլոիդների տեղեկությամբ՝ 69-ամյա իտալացին, ով առանց աշխատանքի է մնացել այս տարվա ամառվանից, կցանկանար գլխավորել ակումբը:
Իսպանական և անգլիական մամուլը վերջին օրերին քննարկում է այն հարցը, որ Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսիի» հետ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի շուրջ։
Իսպանացի թենիսիստը մեկնաբանել է Բազելի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերի կողմից կրած պարտությունը:
«Բոկա Խունիորսը» ևս մեկ անգամ ժամանակից շուտ դարձավ Արգենտինայի չեմպիոն՝ Արգենտինայի առաջնության 29-րդ տուրում «Տիգրեի» նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակից հետո: Հաղթական գնդակը 42-րդ րոպեին խփել է Ֆաբիան Մոնցոն:
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ուֆային» (2:0), իսկ «Զենիթը» ոչ ոքի խաղաց «Մորդովիայի» հետ (0:0):
Իսպանական Պրիմերայի 10-րդ տուրում «Ատլետիկոն» ոչ ոքի խաղաց «Դեպորտիվոյի» հետ (1:1), «Ռեալը» ուժեղ էր «Լաս-Պալմասից» (3:1), իսկ «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Խետաֆեին» (2:0):
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Բավարիան» իր առաջին ոչ ոքին խաղաց «Այնտրախտի» հետ (0:0), դորտմունդյան «Բորուսիան» արտագնա խաղում հաղթեց «Վերդերին» (3:1), իսկ «Շալկե-04»-ը ոչ ոքի խաղաց «Ինգոլշտադի» հետ (1:1):
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլին» (1:3), «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Սուոնսիին (3:0), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Կրիստալ Փելեսի» հետ (0:0):
Իտալիայի առաջնության 11-րդ տուրում թուրինյան դերբիում «Յուվենթուսը» հաղթեց «Տորինոյին» (2:1), «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային» (1:0), իսկ «Ֆիորենտինան»` «Ֆրոզինոնեին» (4:1):
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կիսվել է Իտալիայի առաջնության «Տորինոյի» հետ խաղից ստացած իր տպավորություններով: