
Պատմության մեջ լավագույն դարպասապահ-ռմբարկու Ռոժերիո Սենին ավարտեց կարիերան

42-ամյա ֆուտբոլիստի վերջին խաղը դարձավ Բրազիլիայի առաջնության եզրափակիչ տուրի «Գոիյաս»-«Սան Պաուլու» հանդիպումը (0:1):
Սենին «Սան Պաուլու» է տեղափոխվել «Սինոպից», 1992թ. և այդ ժամանակվանից ամբողջ կարիերան անցկացրել է եռագույնների կազմում: Ընդհանուր նա անցկացրել է 1256 պաշտոնական խաղ:
Նրա խփած 131 գոլը հանդիսանում է բացարձակ ռեկորդ: Նրան է պատկանում նաև մի ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակի ռեկորդը (1236):
«Սան Պաուլուի» կազմում Սենին հաղթել է Բրազիլիայի 3 առաջնություն, Լիբերտադորեսի 2 գավաթ և 1 ակումբային աշխարհի առաջնություն:
Սենին 16 հանդիպում անցկացրել է Բրազիլիայի հավաքականի կազմում և 2002թ.-ին դարձել է Աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը