![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք պետք է շարունակենք հաղթել և հուսալ, որ «Լեսթերը» կսայթաքի. Արսեն Վենգեր
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/arsen-venger_640x420.jpg)
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):
«Պրեմիեր Լիգան ճակատամարտ է: Պետք է պատշաճը հատուցել «Սանդերլենդին», ով լավ կազմակերպված էր և վտանգավոր:
Այսօր մեզ մոտ հոգեբանությունը բարձր մակարդակի վրա էր և մենք չկորցրեցինք կենտրոնացումը:
Հոել Քեմբելը գոլ էր խփել նաև «Սուոնսիի» դեմ խաղում: Այն պահից, ինչ նա հայտնվել է թիմում, լավ լումա է ներդրել խաղի մեջ:
Մենք պետք է շարունակենք հաղթել, միավորներ հավաքել և հուսալ, որ «Լեսթերը» կսայթաքի»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը