Բաժիններ՝

«Բորուսիան» 15 տուրում խփել է այնքան գնդակ, որքան նախորդ մրցաշրջանում

Դորտմունդի «Բորուսիայի» խաղն այս մրցաշրջանում պարզապես անհամեմատելի է նախորդ մրցաշրջանի հետ, երբ դորտմունդցիները հատուկենտ հաղթանակներ էին ունենում: Այս տարի դորտմունդյան ակումբը հրաշալի է գործում, և 15-րդ տուրից հետո արդեն իսկ ունեն խփած 78 գնդակ:

Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» 78 գնդակ էր խփել ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Ավելացնենք, որ 15 տուրից հետո Թոմաս Տուխելի սաները շարունակում են հետապնդել Մյունհենի «Բավարիային», ով վերջին տուրում 3:1 հաշվով պարտվեց Մյունհենգլադբախի «Բորուսիային»: «Բավարիային» և «Բորուսիային» բաժանում է ընդամենը 5 միավոր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս