Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ:

Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում:

Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ:

Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն:

Հ.Գ.

Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը:

Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031