
ՖԻՖԱ-ն հրաժարվել է ավելացնել Աշխարհի առաջնության մասնակիցների քանակը

Գաղափարն աջակցություն է ստացել միայն Ասիական և Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիաների կողմից: ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում չի կայացրել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 40-ի հասցնելու մասին: Այդ մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վոլֆգանգ Նիրսբախը:
«Որոշում չի կայացվել: Ասիական և Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիաների ներկայացուցիչներն ամբողջովին աջակցում էին տվյալ առաջարկին: Նորարարության քննարկումը հետաձգվել է մինչև գործադիր կոմիտեի նոր հանդիպումը»,- ասել է Նիրսբախը:
Այս պահին մրցաշարի եզրափակիչ մասում հանդես է գալիս 32 թիմ:
1934-1978թթ. եզրափակչում հանդես է եկել 16 թիմ, 1982թ. որոշում է կայացվել հավաքականների թիվն ավելացնել մինչև 24-ի, իսկ 1998թ.-ից` մինչև 32-ի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը