Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հայտարարված եռօրյա հրադադարը խախտելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ուկրաինական իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Նիկոպոլի շրջանի վրա։

Զապորոժիեի իշխանությունները մայիսի 11-ի առավոտյան հայտարարել են, որ ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում 785 հարված են հասցրել 36 բնակավայրի, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ։

Դոնեցկի մարզի իշխանությունները մայիսի 10-ին հայտնել են չորս վիրավորի մասին։

Ըստ տեղեկությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակման են ենթարկվել նաև Խերսոնը և Խերսոնի շրջանի երեք գյուղ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «մայիսի 10-ին զանգվածային հարձակումներ՝ հրթիռային հարվածներ, օդային հարվածներ չեն եղել», սակայն ռազմաճակատում և առաջնագծի գոտիներում «խաղաղություն չի եղել»։

Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։

«ԱՄՆ միջնորդությամբ երեկ կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ Ուկրաինան ռուսական կողմին է տրամադրել «1000 հոգուց բաղկացած ցուցակ», որը կազմվել է գերության մեջ անցկացրած ժամանակի հիման վրա։ Բանակցային գործընթացը ներկայում շարունակվում է», – ասվում է մայիսի 10-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մոսկվան և Կիևը ընդունել էին Վաշինգտոնի առաջարկը՝ մայիսի 8-11-ը կարճաժամկետ հրադադարի մասին, որի ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր կողմից 1000 ռազմագերու փոխանակում։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 10-ին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են 16 071 անգամ։ Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բազմակի հրթիռային համակարգերի, հրետանու և ականանետների դիրքերին, ինչպես նաև հրամանատարական կետերին և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին։

Բելգորոդի մարզի իշխանությունները հայտարարել են մեկ վիրավորի մասին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հինգ վիրավորի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031