
«Հիմա արդեն «Ոսկե գնդակը» նվաճելու Նեյմարի հերթն է». Կարլոս Դունգա

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան գտնում է, որ եկել է Նեյմարի ժամանակը` «Ոսկե գնդակը» նվաճելու համար:
«Բարսելոնայի» 23-ամյա հարձակվողը, Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ, դարձել է պարգևի 3 հավակնորդներից մեկը:
«Ես քվեարկել եմ Նեյմարի օգտին: Հիմա հաղթելու նրա հերթն է: Չնայած պետք է նշեմ, որ 3 ֆուտբոլիստներն էլ գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա:
Նախորդ տարի Ռոնալդուն ուղղակի ֆանտաստիկ էր խաղում: Սակայն այս մրցաշրջանում նրա խաղն այդքան վառ չէ:
Մեսսին որոշ ժամանակ վնասվածք ուներ: Լիոնելի բացակայության ժամանակ Նեյմարը դարձավ «Բարսելոնայի» առաջատարը: Դրա համար ես կարծում եմ, որ արդեն նրա հերթն է «Ոսկե գնդակը» նվաճելու համար»,- հայտարարել է Բրազիլիայի հավաքականի մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը