«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա ընդունակ է հաղթել Չեմպիոնների լիգան». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է կարծիքով Չեմպիոնների լիգայում թիմի հեռանկարների մասին:
«Չեմ կարծում, որ մենք հիմա ընդունակ ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Հնարավոր է՝ հաջորդ տարի, երբ մենք նորից կպնդացնենք կազմը:
Հիմա մենք պետք է գնանք, ինչքան հնարավոր է՝ շատ: Հնարավոր է, մենք կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի, ես նույնիսկ վստահ եմ: Մենք դա արդեն ապացուցել ենք Պրեմիեր լիգայում:
Ձևականորեն՝ մենք բավարար լավը չենք Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Կարելի է հաղթել և պետք է փորձել, երբ խաղում ես մրցաշարում, բայց պետք է իրատես մնալ:
Ես գոհ եմ իմ կազմից, բայց մենք կարող ենք ուժեղացնել այն որոշակի դիրքերում»,- ասել է Վան Գալը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` հավաքելով 8 միավոր: Եզրափակիչ փուլում Վան Գալի թիմը կխաղա խմբի առաջատար «Վոլֆսբուրգի» (9 միավոր) հետ: Զուգահեռ խաղում կհանդիպեն «ՊՍՎ»-ն և «ԲԿՄԱ»-ն, որոնք ունեն, համապատասխանաբար՝ 7 և 4 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը