Կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից», եթե փչանա քիմիան. Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հաղորդել է, որ կլքի թիմը, եթե նկատի քիմիայի մակարդակի անկում` ֆուտբոլիստների և անձնակազմի միջև:
«Իմ կարծիքով, յուրաքանչյուր թիմում ամենագլխավորը դա քիմիան է` ֆուտբոլիստների և անձնակազմի միջև: Դա հիմքն է: Ես կաշխատեմ մինչև այն ժամանակը, քանի դեռ կզգամ, որ ակումբում քիմիայի հետ կապված ամեն ինչ կարգին է:
Հենց ես հասկանամ, որ այն փչացել է, անհապաղ կհեռանամ, ինչպես արել եմ բազմաթիվ անգամներ իմ կարիերայի ընթացքում: Ես կարող եմ աշխատել միայն այն դեպքում, երբ հարաբերություններն ակումբում գտնվում են լավ մակարդակի վրա»,- մարզչի խոսքերն է ցիտում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը