Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ-ից ռազմական օգնությունից հրաժարվելու ցանկության մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 10-ին հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին։
«Ես ուզում եմ աստիճանաբար հասցնել զրոյի մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը», — ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։
Նշվում է, որ Թել Ավիվը Վաշինգտոնից տարեկան ստանում է 3,8 միլիարդ դոլար։ Նեթանյահուն նշել է, որ կցանկանար ֆինանսական օգնության կրճատումը սկսել արդեն հիմա։ Նա նաև հնարավոր է համարել, որ համապատասխան ծրագիրը կարելի է իրականացնել առաջիկա 10 տարվա ընթացքում, ընդ որում, ըստ նրա, գործընթացը կարող է շատ արագ ընթանալ։



