Բաժիններ՝

«Չելսիին» հարկավոր չեն նոր ֆուտբոլիստներ. Ժոզե Մոուրինիո

«Կապույտների» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ թիմն ամբողջությամբ կոմպլեկտավորված է:

«Կարծում եմ՝ ոչ ինձ, ոչ էլ ակումբին նոր ֆուտբոլիստներ հարկավոր չեն: Մենք սկսել ենք մրցաշրջանը լրիվ կոմպլեկտավորված թիմով և ավելի արդյունավետ պետք է օգտագործենք այն, ինչ ունենք: Հարցը նրանում չէ, թե արդյո՞ք պետք է ակումբը դուրս գա տրանսֆերային շուկա: Հարցը նրանում է, որ մարդիկ պետք է անձնական պատասխանատվություն զգան և ցուցադրեն իրենց առավելագույնը:

Ակումբի սեփականատերը և տնօրենների խորհուրդը ոչ մի պատասխանատվություն չեն կրում ծանր իրավիճակի համար. այն ամբողջությամբ ընկած է իմ և ֆուտբոլիստների վրա»,- Մոուրինիոյին ցիտում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Շաբաթ «Չելսին» իր հարկի տալ պարտվեց «Բորնմուտին» 0:1 հաշվով:

Կարդացեք նաև

The Telegraph-ի տեղեկությամբ՝ «Չելսին» հետաքրքրվում է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիով, «Շախտյորի» ֆուտբոլիստ Ալեքս Տեյշեյրայով և «Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Սայդո Բերախինոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031