Դեսպանների գործունեության ժամկետը 5-ի փոխարեն սահմանել 8 տարի, վերնայել աշխատավարձը. Միրզոյան

Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է վերանայել աշխատավարձերը։ Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լավարկել դիվանագետների վարձատրությունը։

Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ-ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267-366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157-178 հազար։

«Սա կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետություններում մեր դիվանագետների ծառայության իրականացման գրավչությունը։ Հիմա օրենսդրական այս փոփոխություններով ուղղակի հավասարեցնում ենք աշխատավարձերը»,- ասաց նա։

Նույն նախագծով առաջրկվում է որոշ երկրներում բացել դիվանագիտական գրասենյակներ։

«Լինում են երկրներ, որտեղ դեսպանություն բացելու նպատակահարմարություն չկա, սակայն դիվանագիտական ներկայացվածության անհրաժեշտություն կա։ Այդ պատճառով առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որը կղեկավարի ՀՀ–ի`այդ երկրում հավատարմագրված դեսպանը»,- ասաց Միրզոյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ նոր փոփոխություններով` դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետներին և ղեկավարներին որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում կկարողանան կանչել մայրաքաղաք Երևան` խորհրդակցությունների։ Նման կարգավորում մինչ այս պահը օրենսդրորեն չէր եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031