«Չելսին» տրամադրվել էր 4-րդ տեղի համար, բայց հիմա արժե մտածել թոփ-6-ի մասին. Ժոզե Մոուրինիո
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ԱՊԼ-ի 15-րդ տուրի խաղում «Բորնմուտից» կրած պարտությունից հետո (0:1), ասել է, որ լոնդոնցիների մոտ փոխվել են նպատակները:
«Իհարկե ես անհագստացած եմ: Մեր նպատակը քառյակում հայտնվելն էր: Մինչև խաղը «Ռեալ» էր ենթադրել, որ մեր մակարդակը թույլ կտա մեզ դա անել: Իսկ հիմա հնարավոր է, արժե մտածել թոփ-6-ի մասին:
Եթե մեր ֆուտբոլիստները ընդունակ չեն ամեն օր մինչև վերջ տրվել խաղին, ապա դա պրոբլեմ է: Եթե անալիզի ես ենթարկում յուրաքնաչյուր խաղ, ապա կա մի քանի պահեր, որոնցում դժվար է հետևողական լինել: Մտածում ես, ինչ-որ առաջընթաց կա: Բայց
հնարավոր է, դա միայն մի պահ է, որում ֆուտբոլիստները լավն էին»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը