Բաժիններ՝

Շվայնշտայգերը կորակազրկվի 3 խաղով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին սպասում է երեքխաղյա որակազրկում Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար։

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում հարվածել է մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին։ Խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը չի ֆիքսել այդ պահը, սակայն տեսախցիկներն ամեն բան նկարահանել են:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննի դեպքը և, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կորակազրկվի 3 խաղով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031