Փետրվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալելու է Ալբանիայի հավաքականին:
«Տոտենհեմը» դարձավ ավելի արագ: «Տոտենհեմը» հայտարարեց ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տեղափոխության մասին:
Կառավարությունը Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկված մի խումբ մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ» ակումբից:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Ջիբրալթարում:
ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր:
«Մանչեսթեր Սիթին» դեռ մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, ով նախօրեին հայտ է ներկայացրել տրանսֆերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին այն բանի կապակցությամբ, որ «Մայամի» ակումբը, որի համասեփականատերն է հանդիսանում վերջինս, պաշտոնապես ընդգրկվել է MLS-ի կազմում:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը AS-ին տված հարցազրույցում պատմել է «Ռեալի» հետ կայանալիք խաղերի մասին:
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը բացահայտել է հնչեղ տեղափոխության մանրամասները: Վադիմ Վասիլևը պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջարկ է ունեցել «Ռեալից», բայց ընտրել է ֆրանսիական ակումբը:
«Մայամին» «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, բայց դա էլ կանցնի: Հունվարի 29-ին MLS-ը հայտարարեց, որ 2020 թվականից Լիգայում կհայտնվի Դեյվիդ Բեքհեմի «Մայամի» թիմը: Այդ կապակցությամբ MLS-ը հոլովակ է պատրաստել սպորտի և շոու-բիզնեսի աստղերի տեսաուղերձներով՝ հասցեագրված Բեքհեմին:
Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Հայաստանի ýուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել:
Թուրքիայի սիրողական ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Հարունուսթասփոր ակումբը թուրքական մեկ այլ Քարասու Քուլթուրսփորից գնել է թուրք ֆուտբոլիստ Օմեր Ֆարուք Քըրօղլուին:
Ձմեռային օլիմպիական խաղերը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում կարող են դառնալ ամենացուրտը 1994 թվականից ի վեր:
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը պաշտոնապես բացվել է հարավկորեական Փյոնչհանում:
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը կերկարաձգի պայմանագիրը «զինագործների» հետ:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, «զինագործները» պարտվեցին «Սուոնսի»-ի դեմ խաղում մասսայական սխալների պատճառով:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր «Սուոնսիին»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների կազմում է և կարող է իր նորամուտը տոնել «զինագործների» կազմում:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան ժերարդ Պիկեն կմնա թիմում մինչև 2022 թվականը: Օրերս ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ընդգրկվել է հունվարյան տրանսֆերային պատուհանի խորհրդանշական հավաքականում:
Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» Լոնդոնի «Արսենալ» մոտենում է ավարտին:
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ շատ է ցանկանում, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը վերադառնա Իսպանիա և խաղա Լա լիգայում:
«Չելսին» և «Արսենալն» ավարտել են բանակցությունները հարձակվող Օլիվիե Ժիրուի՝ «կապույտների» կազմ տեղափոխվելու վերաբերյալ:
Հենրիխ Մխիթարյանը այսօր կարող է իր նորամուտը նշել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Շատ է խոսվում այն մասին, որ Մխիթարյանը շատ հարմար ֆուտբոլիստ է լոնդոնյան թիմի համար:
Մխիթարյանը այսօր կարող է իր նորամուտը նշել նոր թիմի կազմում: Նոր ակումբի ֆուտբոլիստները պարբերաբար գրառումներ են անում՝ նշելով, որ ցանկանում են խաղալ Մխիթարյանի հետ՝ համարելով նրան շատ լավ ֆուտբոլիստ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը: