
«Կրիշտիանու Ռոնալդուն հայելի է, որում ես տեսնում եմ ինքս ինձ». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը AS-ին տված հարցազրույցում պատմել է «Ռեալի» հետ կայանալիք խաղերի մասին:
«Մեզ համար ամենագլխավորը քառորդ եզրափակիչ դուրս գալն է, այլ ոչ թե այն, որ ես դառնամ լավագույնը: Հիմնական նպատակը Լիգա 1-ը, Ֆրանսիայի գավաթը և Չեմպիոնների լիգան հաղթելն է: Այդ խաղը եզրափակիչ է մեզ համար: Ես շատ եմ հարգում Կրիշտիանու Ռոնալդուին այն ամենի համար, ինչ նա արել է: Նա հայելի է, որում ես տեսնում եմ ինքս ինձ: Նա թոփ մակարդակում անցկացնում է 10 տարի, ինչպես և Մեսսին: Մենք բոլորս ուզում ենք լինել այնպիսին, ինչպիսին այդ երկուսն են: Բայց «Ռեալը» միայն Կրիշտիանու Ռոնալդուն չէ: Այնտեղ շատ կան մեծ ֆուտբոլիստներ»,- ասել է Նեյմարը:
ՊՍԺ-ն և «Ռեալը» կհանդիպեն փետրվարի 14-ին և մարտի 6-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը