
Լուկաս Մոուրան ՊՍԺ-ից տեղափոխվեց «Տոտենհեմ»

«Տոտենհեմը» դարձավ ավելի արագ: «Տոտենհեմը» հայտարարեց ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տեղափոխության մասին: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, 25-ամյա ֆուտբոլիստը ստորագրեց պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը, և ստացավ 27 համարի մարզաշապիկը:
Գործարքի պայմանները չեն բացահայտվում: Ըստ ինսայդերների տեղեկության՝ «Տոտենհեմը» Մոուրայի տրանսֆերի համար վճարել է 28.5 մլն եվրո: Մոուրան հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում 2013թ. հունվարից: Ֆրանսիական ակումբում անցկացրած 229 խաղերում նա դարձել է 46 գոլի հեղինակ:
Մոուրան Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 30 խաղ, որի հետ նվաճել է արծաթե մեդալներ 2012թ. Օլիմպիադայում և հաղթել է 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը