Բաժիններ՝

«Արսենալը» համաձայնել է Ժիրուին վաճառել «Չելսիին» 15 մլն ֆունտով

«Չելսին» և «Արսենալն» ավարտել են բանակցությունները հարձակվող Օլիվիե Ժիրուի՝ «կապույտների» կազմ տեղափոխվելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է լրագրող Դի Մարցիոյի կայքը, «զինագործները» համաձայնել են բաց թողնել 31-ամյա ռմբարկուին 15 մլն ֆունտի դիմաց՝ գումարած բոնուսները:

Ժիրուի տրանսֆերը կձևակերպվի այն բանից հետո, երբ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Բորուսիայից» կտեղափոխվի «Արսենալ»: Սպասվում է, որ դրա հետ զուգընթաց, հարձակվող Միշի Բատշուային կհեռանա «Չելսիից» և կդառնա դորտմունդյան ակումբի խաղացող:

Օլիվիեն ընթացիկ մրցաշրջանում չի խաղացել Չեմպիոնների լիգայում և տեղափոխության դեպքում կարող է օգնել «Չելսիին» «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղերում: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն ԱՊԼ-ում անցկացրել է 15 խաղ, որոնցից միայն մեկում է եղել մեկնարկային կազմում և խփել է 4 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031