Բաժիններ՝

«Լեսթերը» չի վաճառի Մահրեզին «Մանչեսթեր Սիթիին» 90 մլն ֆունտից ցածր գնով

«Մանչեսթեր Սիթին» դեռ մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, ով նախօրեին հայտ է ներկայացրել տրանսֆերի վերաբերյալ:

«Քաղաքայինները» դիտարկում են ալժիրցուն՝ որպես Լերոյ Սանեի փոխարինող, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև մարտի վերջ: Սակայն «Լեսթերը» հրաժարվել է Մահրեզին վաճառել 55 մլն ֆունտով և պահանջում է 90 մլն ֆունտից ոչ պակաս, գրում է The Telegraph-ը:

Եթե տեղափոխությունը կայանա, ապա կդառնա ռեկորդային ԱՊԼ-ի համար:
2016թ. օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի համար «Յուվենթուսին» վճարեց 89 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031