Բաժիններ՝

«Ուզում եմ, որ Նեյմարը վերադառնա Իսպանիա: Պարտադիր չէ՝ իր նախկին ակումբ». Լա լիգայի նախագահ

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ շատ է ցանկանում, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը վերադառնա Իսպանիա և խաղա Լա լիգայում:

«Ուզում եմ, որ Նեյմարը վերադառնա Իսպանիա: Պարտադիր չէ՝ իր նախկին ակումբ:

Իսպանիայում պետք է լինեն միայն ուժեղագույնները, Նեյմարը նրանց թվում է»,- նշել է Տեբասը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Նեյմարը պատրաստվում էր տեղափոխվել ՊՍԺ, Տեբասը նշում էր, որ չի տեսնում ոչ մի խնդիր, եթե չեն խախտվում ֆեյր-փլեյի կանոնները:

Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Տեբասը ցանկանում էր, որպեսզի Նեյմարը հեռանա կատալոնական ակումբից, քանի որ ոչ լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ:

Բացի այդ, նշվում է, որ Տեբասի այս խոսքերն ապացուցում են, որ Նեյմարը բանակցություններ է վարում «Ռեալ Մադրիդի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031