
«Արսենալը» պարտվեց Մխիթարյանի նորամուտի խաղում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր «Սուոնսիին»:
«Զինագործներին» հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 33-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո աչքի ընկավ Նաչո Մոնրեալը: Ընդամենը մեկ րոպե անց տան տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլը խփեց Սեմ Կլուկասը: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ և իր նորամուտ նշեց «Արսենալի» կազմում խաղի 50-րդ րոպեին: «Սուոնսիին» հաջողվեց երկրորդ կեսում Ջորդան Այովի և Կլուկասի գոլերի շնորհիվ հաղթել «զինագործներին» 3:1 հաշվով:
«Արսենալը» մնաց նույն 42 միավորով 6-րդ տեղում:
Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի փետրվարի 3-ին՝ տանն ընդունելով «Էվերթոնին»: