Բաժիններ՝

«Տեսնում եմ ինձ միայն «Բարսելոնայի» մարզաշապիկով: Հակառակ դեպքում՝ կավարտեմ կարիերաս». Պիկե

Կատալոնական  «Բարսելոնայի» պաշտպան ժերարդ Պիկեն կմնա թիմում մինչև 2022 թվականը: Օրերս ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը:

Ավելի ուշ Պիկեն նշել է, որ չի պատկերացնում իրեն այլ ակումբի խաղաշապիկով:

««Բարսան» իմ տունն է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ տվեցին հնարավորություն խաղալու այս ակումբում:

Տեսնում եմ ինձ միայն «Բարսելոնայի» մարզաշապիկով: Հակառակ դեպքում՝ կավարտեմ կարիերաս: Կավարտեի կարիերաս, եթե չերկարաձգեի պայմանագիրս:

Ես խաղում եմ ֆուտբոլ միայն այն պատճառով, որ խաղում եմ այս թիմում»,- նշել է Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031